Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

«Համախմբում» Սերժ Սարգսյանի իշխանության շուրջ

Ռոբերտ Քոչարյանը որոշել է խստագույնս պատժել Վարդան Օսկանյանին, և նրան ցույց տալ թե ինչ կարող է լինել, եթե նա դուրս գա թույլատրելիության սահմաններից: Իսկ որ Օսկանյանը հարուցել է Քոչարյանի զայրույթը՝ չի կարող կասկած լինել, որովհետև նրա ինքնախոստովանական հայտարարությունը, որ վերջին 20 տարիներին ընտրությունները կեղծվել են, անմիջականորեն վերաբերում էր Քոչարյանին:

Օսկանյանը չհայտարարեց, որ ընտրությունների ժամանակ եղել են կեղծիքներ, որից կարելի էր ենթադրել, որ այդ կեղծիքներն այնպիսին են եղել, որ ազդեին ընտրության արդյունքների վրա, նա ուղղակիորեն երեք նախագահներին էլ մեղադրեց կեղծված ընտրությունների միջոցով նախագահի պաշտոնին հասնելու կամ այն պահելու մեջ: Թե ինչ պատասխան կտան Օսկանյանի այս հայտարարությանը առաջին և երրորդ նախագահները՝ կերևա հետո, բայց Քոչարյանի պատասխանը չուշացավ: Օսկանյանը միայնակ մնաց իր ղեկավարած կուսակցության պատգամավորների շրջանում, ինչը նշանակում է, որ Օսկանյանը չէ այդ կուսակցության իրական տերը և ղեկավարը, և ցանկացած պահի նրան նման տհաճ անակնկալներ են սպասում:

Ապրիլի 28-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քվեարկության ժամանակ տեղի ունեցած ամենաանհասկանալին ապրիլի 27-ին իր ստեղծման մասին հայտարարած «Համախմբում» կուսակցության չորս անդամների քվեարկությունն էր: Կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը «դեմ» քվեարկեց օրենսգրքին, իսկ կուսակցության մյուս երեք անդամ պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը՝ ձև անելով, թե իրենք վարման կարգով ասելու բան ունեն, բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իրենց թույլ չտվեց արտահայտվել: Վարդան Օսկանյանը նույնիսկ բողոքեց, որ դրանով սահմանափակվում է իրենց ազատ արտահայտվելու իրավունքը:

Ինչպիսի անարդարության դրսևորում խոսքի ազատության և ժողովրդավարության ջատագովի նկատմամբ: Օսկանյանի հիշողությունը թարմացնելու համար ասենք, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ինքն էր, որ աշխատանքից ազատեց 12 դիվանագետների, այդ թվում՝ բարձրակարգ մասնագետների, միայն նրա համար, որ նրանք համարձակվել էին հանդես գալ ի պաշտպանություն նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի: Բացատրությունը, թե դիվանագետները իրավունք չունեն մասնակցելու քաղաքականությանը՝ համոզիչ չէր, որովհետև այդ մարդիկ իր նման բարձրաձայնում էին կեղծված ընտրությունների մասին: Ընտրությունների կեղծումը հանցագործություն է, իսկ ամեն մի հանցագործության պարտակում ենթակա է պատասխանատվության:

Ընտրական օրենսգրքին Օսկանյանի «դեմ» քվեարկությունը և կուսակցության անդամ մյուս երեք պատգամավորների քվեարկությանը չմասնակցելը տարբեր բացատրությունների տեղիք է տվել, որոնցից մեկն էլ այն է, որ չնայած ԲՀԿ խմբակցությունում ընդգրկված այդ պատգամավորները փորձելու են հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, սակայն իրականում նրանք այնքան համարձակություն չունեն հակադրվելու իշխանությանը, ավելին՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները իշխանությունների հետ, և իրենց քվեարկության ձևը համաձայնեցրել են իշխանությունների հետ, ինչպես մյուս չմասնակցողները:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը խորհրդարանում քվեարկության դնելու ժամանակ ևս այս խիստ ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը, չնայած հանդես էին գալիս որպես այդ փոփոխությունների թունդ ընդդիմախոսներ: Նրանք այն ժամանակ երևի գլխի չէին ընկել, որ կարելի է ներկայանալ նիստին, իսկ հետո սարքել այնպես, որ ուզում էին դեմ քվեարկել, բայց դա չարեցին, քանի որ վարման կարգով իրենց խոսելու հնարավորություն չտրվեց:

Երեկ փորձելով իբրև թե փրկել վիճակը և ինչ-որ կերպ արդարացնել «Համախմբման» կազմալուծումը՝ չորս պատգամավորների անունից հայտարարություն տարածվեց, որը պետք է ընդգծեր նաև նրանց միասնությունը: Իրականում այդ հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համախմբում չկա նույնիսկ «Համախմբման» անդամ չորս պատգամավորների միջև: Հայտարարության հեղինակներն ասում են՝ իրենք դեմ են քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից վիճահարույց համարվող դրույթների առկայությամբ օրենքի ընդունմանը:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ դեմ լինողները «դեմ» են քվեարկում և ոչ թե չեն մասնակցում քվեարկությանը: Նրանք չեն կարող ասել, որ բոյկոտել են քվեարկությունը, որովհետև բոյկոտը ևս քաղաքական վարքագիծ է, որի մասին բոյկոտողները պետք է հայտարարեին իրենց ելույթների ժամանակ: Ավելի կարևոր է, որ ի տարբերություն Օսկանյանի, ով հստակ հայտարարում էր, որ այս նախագիծը վտանգավոր է, որովհետև դրանով ընտրություններ կազմակերպելու դեպքում ընտրակեղծիքներն ավելի մասսայական բնույթ են ստանալու, հայտարարության մեջ դրա մասին ոչինչ ասված չէ: Ընդհակառակը՝ ասված է, որ ուղղակի չկա կոնսենսուս, և իրենք ևս առաջարկներ են ներկայացնելու:

Կասկած չկա, որ քվեարկությամբ և այս հայտարարության տարածմամբ ասվում է ընդամենը մի բան. այս կուսակցության ղեկավարման հետ Օսկանյանը ոչ մի կապ չունի, և նրա նախագահ լինելը զուտ ֆորմալ բնույթ է կրում, կուսակցության տերը և ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է, ով չի կարող հակադրվել իշխանությանը: Այս կուսակցության ներկայացուցիչները կարող են անանուն քննադատություն հնչեցնել իշխանությունների հասցեին, բայց երբեք չեն անի բաներ, որը կարող է առաջացնել իշխանության զայրույթը և դժգոհությունը: Ընդհակառակը կուսակցության «Համախմբում» անունը նշանակում է, որ իրենք ուզում են համախմբվել Սերժ Սարգսյանի իշխանության շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում