Պորտուգալիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ հայր կդառնա՝ հաղորդում է «90MIN»-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստն օգտվելու է փոխնակ մոր ծառայություններից: Բեղմնավորումն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այժմ որդի ունի, ով ծնվել է 2010 թվականին: Վերջինի մոր անունը մինչև այժմ հայտնի չէ: