Կառավարության տեղեկացմամբ՝ պատրաստվում է նոր նախագիծ, որտեղ շեշտվում է, որ արտասահմանցի ներդրողներից պետք է 10 տոկոս հարկեր գանձվեն: «Դա առաջին փուշն է, ես չգիտեմ այդ օրենսգիրքը կընդունվի, թե ոչ, բայց հստակ կարող եմ ասել, որ կառավարությունը գրավիչ ոչինչ չի անում օտարերկրյա ներդրողների համար «Առաջին լրատվական»- ի հետ զրուցում ասաց ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչեյանը:
Նրա խոսքով՝ այսօր մենք կարող ենք ԵՏՄ տարածքի մեջ լինելով՝ կամրջի դեր ստանձնել Իրանի հետ հարաբերություններում, «և միջնորդության միջոցով ոչ թե ներդրումներ բերենք Հայաստան, այլ ինքներս կարողանանք օգտվել մեր «ռուսիֆիկացված» հատկությունից»:
Նրա խոսքով՝ պետք է նոր շուկաներ որոնել:
Մանրամասները՝ տեսանյութում