ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ առաջին տիկին Միշել Օբամայի հետ շնորհավորել է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի ուղղափառների Զատիկը, հայտնում է RIA Novosti-ն:
«Միշելը և ես փոխանցում ենք մեր լավագույն մաղթանքները Ամերիկայի և ողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաներին` սուրբ Հարության տոնի առթիվ… Մենք աղոթում ենք այն ուղղափառ քրիստոնյաների համար, ովքեր հավատի համար հալածանքների և անպատմելի դաժանությունների են ենթարկվել (զոհ դարձել), և ցանկանում ենք բոլոր առևանգվածների ազատագրում: Մենք հիշում ենք նրանց, ովքեր հեռու են տարվել իրենց տներից, ում եկեղեցիները քանդվել են»,- հայտարարել է Օբաման: