Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Բրոունյան շարժում քառօրյա պատերազմից հետո

Հայ ազգային կոնգրեսը երեկ տարածել է տեղեկատվություն, որ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անցկացրել է Կոնգրեսի նիստ, որտեղ անդրադարձել է ղարաբաղյան խնդրում ստեղծված նոր իրավիճակին, նաև այդ համատեքստում ներքաղաքական նոր զարգացումների հեռանկարներին: Դա հետաքրքրական ասպեկտ է, եթե նկատի առնենք այն, որ քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, նպաստեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դերի ակտիվացմանը՝ ընդունելով հանդիպման նրա առաջարկը:

Այդ հանդիպումից հետո եղավ Տեր-Պետրոսյանի հայտնի պարզաբանումը, որով նա, ղարաբաղյան խնդիրը և նոր իրավիճակը մատնացույց անելով, հայտարարեց Սերժ Սարգսյանի վրա ներքին ճնշման աննպատակահարմարության մասին, որպեսզի արտաքին հարթության վրա ամուր լինեն նրա բանակցային դիրքերը: Հետագա զարգացումները ստացան ուշագրավ բնույթ, և Սարգսյան-Տեր-Պետրոսյան հարթությունը կարծես թե որոշակիորեն հանդարտվեց: Ավելին՝ Հայ ազգային կոնգրեսը մի քանի կոշտ հայտարարություններ արեց Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, թեև իհարկե, խոշոր հաշվով, այդ հայտարարությունները ավելի շուտ հիշեցնում էին արարողակարգ, քան դիրքորոշում:

Եվ ահա, Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, ՀԱԿ-ին ներկայացրել է հետագա գործողությունների նոր ռազմավարություն: Ինչպիսին է այն՝ կարող ենք միայն ենթադրել, քանի որ մանրամասներ հրապարակված չեն: Սակայն ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանն այդ խնդրին է անդրադառնում այն բանից հետո, երբ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով դիտվում է որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի, ըստ էության, դե ֆակտո համակարգող և առաջնորդող:

Օսկանյանը հայտարարեց, որ հավակնում է լինել իշխանությունների այլընտրանք բևեռ: Սրան զուգահեռ՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, որի քննարկումներից ՀԱԿ-ը հրաժարվել էր: Միաժամանակ, Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց բանակցային գործընթացից հրաժարվելու մասին, քանի դեռ միջնորդները չեն կատարել Ադրբեջանին ռազմական քայլերից հետ պահելու հիմնարար գործողություններ: Այս ֆոնին հետաքրքրական է, որ Վարդան Օսկանյանը, ասել է թե՝ Ռոբերտ Քոչարյանը, հանդես եկավ այդ մոտեցման քննադատությամբ՝ ասելով, որ այժմ բանակցելու ամենահարմար պահն է:

Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան պայմանավորվածության առանցքում այն էր, որ Տեր-Պետրոսյանը փորձելու է հակազդել Քոչարյանի գործոնին, և ըստ այդմ, դրա ակտիվացմանը զուգահեռ՝ նաև ակտիվություն է ցուցաբերում ՀԱԿ-ի առաջնորդը: Զուգահեռաբար վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե մոռանում են անցյալն ու նայում ապագային: Միաժամանակ, հերթական անգամ ընդդիմադիր դաշտում բռնկվեց պայքարը, այսպես ասած, իսկական ընդդիմության համար: Ակնհայտ է, որ հայաստանյան քաղաքական դաշտում սկսվել է բրոունյան մի շարժում, որտեղ տեղի է ունենում ոչ այնքան ուժերի վերադասավորում կամ վերադիրքավորում, որքան ընդհանրապես՝ զարգացման վեկտորների և բովանդակության:

Հայաստանյան քաղաքական զարգացումները մինչ սահմանադրական փոփոխությունները կենտրոնացել էին հիմնականում երեք նախագահների եռանկյունում: Սահմանադրական փոփոխությունները գործընթացներն անձերից տեղափոխեցին որոշակի կուսակցական ինստիտուտների ոլորտ, համենայնդեպս տրենդի առումով: Սակայն քառօրյա պատերազմից հետո նկատելի է, որ կրկին առկա է գործընթացները անձերի շուրջ բերելու միտում: Մյուս կողմից, սակայն, նոր իրավիճակում անձերը ստիպված են գործել նոր գործիքներով, այսինքն՝ նոր մեխանիզմների շրջանակում, իսկ դա անկասկած թողնելու է իր ազդեցությունը նրանց գործողությունների վրա: Ամբողջ հարցն այն է, թե դա ինչ ազդեցություն է թողնելու հանրային և պետական կյանքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում