Ռուսական Սու-27 ինքնաթիռը Բալթիկ ծովում ամերիկյան ռազմական RC-135 ինքնաթիռի շուրջը կատարել է բարձրագույն օդաչուական վարպետության մանևր, հայտնում է CNN-ը: Այդ մասին հայտնել են երկու բարձրաստիճան ռազմական աղբյուրներ:
Ամերիկյան հետախույզ ինքնաթիռը գտնվել է Բալթիկ ծովի վրա միջազգային օդային տարածքում:
Նշվում է, որ Սու-27-ն անցել է ամերիկյան ինքնաթիռից 100 ֆուտ (30.48 մ) հեռավորության վրա, ապա հայտնվել մյուս կողմում:
Աղբյուրը նմանատիպ մանևրը անվանել է շատ վտանգավոր:
CNN-ը նաև նշում է, որ դա այս ամսում երկրորդ նմանատիպ դեպքն է: Ապրիլի 14-ին ռուսական ինքնաթիռը ամերիկյան RC-135 ինքնաթիռի թևի մոտից անցել էր 15 մ հեռավորության վրա` նույնպես կատարելով «տակառ»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում բողոք է արտահայտել դեպքի կապակցությամբ: