Մշակված և տարբեր սննդային հավելումներով էժան կարմիր մսի օգտագործումն ուղղակիորեն ազդում է երկարակեցության վրա, պարզել են բրիտանացի գիտնականները:
Ինչպես հայտնում է բրիտանական Independent պարբերականը, շոտլանդացի սոցիոլոգները վաղուց նկատել են, որ հարուստ մարդիկ ապրում են միջինը մինչև 80 տարի, այն դեպքում, երբ աղքատների միջին տարիքը չի գերազանցում 54-ից:
Վերջերս Գլազգոյի համալսարանի գիտնականները հետազոտության ընթացքում պարզել են այդ գաղտնիքը: Պարզվել է, որ գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ աղքատները չեն կարողանում գնել որակյալ սնունդ: Էժան մշակված միսը հատկապես վնասում է նրանց առողջությանը: