Ճապոնական Nissan Motor Co. ավտոարտադրողն անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով ամբողջ աշխարհից հետ է կանչում 3.53 միլիոն ավտոմեքենա, հայտնում է RIA Novosti-ն:
Հետ կկանչվեն 2013-2017 մոդելային տարիների Nissan Altima, Leaf, Maxima, Murano, Pathfinder, Sentra, Rogue, NV200, NV Taxi, Infiniti JX35/QX60 և Q50 մակնիշի ավտոմեքենաները: Բացի այդ, հետ կկանչվի նաև 2013-2017 մոդելային տարիների Chevrolet City Express-ը, որն արտադրվել է General Motors Co. ընկերության համար: Ավտոմեքենաներից մոտ 3.177 միլիոնը հետ կկանչվի ԱՄՆ-ից: