ԴԱԻՇ-ի հետ կապված ցանցահենները համացանցում հրապարակել են Նյու Յորքի մի քանի հազար բնակիչների տվյալներ՝ ահաբեկիչներին կոչ անելով հարձակվել նրանց վրա, հայտնում է RIA Novosti-ն:
ՀԴԲ-ի գործակալները և ոստիկանության սպաները կապվել են այդ մարդկանց հետ և նրանց տեղեկացրել իրադրության մասին: Սակայն, ուժային կառույցներում գործակալության աղբյուրները սպառնալիքն իրական չեն համարում: Ընդ որում՝ նշվում է, որ ներկայացված տվյալներից որոշ մասը համարվում է հնացած: