Գիտնականները պարզել են, թե ինչու տղամարդիկ ունեն ձայնի ցածր տեմբր: Մոտ 2000 պրիմատների ձայների հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ցածր ձայն ստացել են էվորյուցիայի ընթացքում` հակառակ սեռին գրավելու և մյուս արուներին վախեցնելու համար, հայտնում է aspekty.net-ը:
Առաջին փուլում հետազոտողները լսել են մի քանի տեսակի պրիմատների 1700 ձայնագրություն և նկատել են, որ ավելի ցածր ձայնուվ արուներն ավելի մեծ շանսեր ունեն հակառակորդին քշելու:
Փորձի երկրորդ փուլում 258 կին և 158 տղամարդ կարդացել են նույն տեքստը: Ապա նրանք գնահատել են միմյանց գրավչությունը և հեղինակությունը:
Արդյունքում՝ ավելի ցածր ձայն ունեցողներին ավելի գրավիչ են համարել կանայք և ավելի հեղինակավոր` տղամարդիկ: Հետաքրքիր է, որ կնոջ ձայնի տեմբրը չի ազդել նրա գրավչության վրա: