Նիդեռլանդների կառավարությունը պատվիրել է 15 միլիոն յոդ պարունակող հաբեր, որոնք ընդունակ են նվազեցնելու ճառագայթման ազդեցությունը վահանաձև գեղձի վրա, որպեսզի վթարի դեպքում պաշտպանեն ատոմակայաններին մոտ ապրող մարդկանց, հայտնում է France Presse-ը:
Հաբերը կբաժանվեն հղի կանանց և անչափահասներին, որոնք ապրում են ԱԷԿ-ներից 100 կմ շառավղով տարածության վրա: Հաբերի մնացած մասը կբաժանվի բոլոր ցանկացողներին:
Նիդեռլանդներում գտնվում է միակ գործող ատոմակայանը, որը գտնվում է երկրի հարավ-արևմտյան Բորսել քաղաքում: