Վերջերս Interim ընկերությունը ներկայացրել է սմարթֆոն, որը կարելի է կրել որպես մանյակ և ճկել ցանկացած կողմ, հայտնում է telegraf.com.ua-ը:
Սարքը ղեկավարվում է Android համակարգով: Անսովոր ճկունությունն ապահովում է յուրօրինակ էկրանը, որը պատրաստված է գրաֆենից: Գրաֆենն ունի բարձր ամրություն, էլեկտրահաղորդականություն և ճկունություն: