Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) խնդրել է հեռացնել «Եվրատեսիլ»-ի դրոշների արգելքի մասին տվյալները, հայտնում է RIA Novosti-ն: Այդ տեղեկատվությունը նա համարել է նախնական և չնախատեսված հրապարակման համար:
EBU-ի կարգադրության համաձայն` տվյալներն անհրաժեշտ է հեռացնել Ստոկհոլմում մրցույթի անցկացման Globe Arena կայքից, ինչպես նաև տոմսերի վաճառքի AXS գործակալության կայքից:
Բացի այդ` EBU-ն ներողություն է խնդրել նրանցից, ում զգացմունքները վիրավորվել են արգելված դրոշների ցուցակի հրապարակմամբ:
Այդ ցուցակում տեղ են գտել ԴԱԻՇ-ի, ինչպես նաև Պաղեստինի, Լեռնային Ղարաբաղի, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Մերձդնեստրի դրոշները: