Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Ոստիկանությունը պարզաբանել է ախտահանման ու մակաբույծների ոչնչացման համար վճարումները

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ախտահանման ու մակաբույծների ոչնչացման ծառայությունների մատուցման համար կատարված վճարումները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզաբանման մեջ նշված է. ««1in.am»-ը արդեն մի քանի օր խոսում է գերատեսչությունների կասկածելի ու շռայլ ծախսերի մասին, որոնք, ըստ իրենց, պայմանավորված են գնումների ոչ թափանցիկ լինելով: Եվ նույնքան օր էլ որպես օրինակ բերվում են ախտահանման ու մակաբույծների ոչնչացման ծառայությունների մատուցման համար ոստիկանության կողմից կատարված վճարումները:

Հարցադրում անողն, ըստ ամենայնի, պատկերացում չունի հաստատությունների ախտահանման ծախսերի կառուցվածքի և աշխատակիցների սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման մասին:

Հակահամաճարակային միջոցառումները կրում են պարտադիր բնույթ և ընդունված են ողջ քաղաքակիրթ աշխարհում: Ախտահանումն ու մակաբույծների ոչնչացումը հանրապետության հաստատություններում իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2003 թ. թիվ 198 հրամանի հիման վրա: ՀՀ կառավարության 2011 թ. 168-Ն որոշման համաձայն՝ այս գնումը պետական հատվածում ձեռք է բերվում բանակցային ընթացակարգով, առանց հայտարարություն հրապարակելու (տե՛ս որոշման 25-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված աղյուսակի 20-րդ տողը՝ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություն, ի դեպ, նույն աղյուսակով նախատեսված գնումներ են նաև բնական գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը և այլն):

ՀՀ ոստիկանության և «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ պայմանագրով կատարողի մատուցման ենթակա ծառայության տարեկան ընդհանուր գինը կազմում է 6 միլիոն 960 հազար դրամ: Տարեկան այսքան գումար է հատկացվում հանրապետության ողջ տարածքի ոստիկանության բոլոր օբյեկտներում հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության իրականացմանը: Խոսքը, մասնավորապես, ոստիկանության 10 մարզային վարչությունների և ենթակա բաժինների, Երևանի վարչության ու ենթակա բաժինների, կենտրոնական ապարատի և վարչությունների, ոստիկանության զորքերի ստորաբաժանումների, 38 ՁՊՎ-ների, հոսպիտալի, պոլիկլինիկայի և Մեղրիից մինչև Բավրա բազմաթիվ այլ կառույցների մասին է, որոնց ընդհանուր մակերեսը տասնյակ հազարավոր քառակուսի մետրեր է կազմում, որտեղ ոչ միայն աշխատում են հազարավոր մարդիկ, այլև տարբեր խնդիրոներով ամեն օր այցելում են հազարավոր քաղաքացիներ: Իսկ, օրինակ ոստիկանության հոսպիտալի հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության համար ամսական հատկացվում է ընդամենը 20 հազար դրամ, Կենտրոնի բաժնին՝ 5 հազար դրամ…

Մե՞ծ գումար է: Համոզված ենք, որ՝ ոչ: Քաղաքացու հակահամաճարակային անվտանգության ապահովումն ավելին արժե: Եվ կարծում ենք ինչ-ինչ շահադիտություններից ելնելով այս պարտադիր ու, ըստ էության, ոչ ծախսատար գործընթացը շահարկելը անհեռանկար ձեռնարկում է: Ինչպես որ անհիմն ու շինծու է գնումների ոչ թափանցիկության մեղադրանքը. ոստիկանւթյան գնումների իրականացման գործընթացում գաղտնիության սյունակում հաշվառված է միայն պետական գաղտնիք հանդիսացող սպառազինության ձեռքբերումը, իսկ մնացած գնումները բաց են ու հրապարակային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում