Volkswagen-ի գլխավոր գործադիր տնօրեն Մաթիաս Մյուլերը հայտնել է, որ անձամբ ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից` ընկերության ավտոմեքենաներում վնասակար արտանետումների տվյալների կեղծման համար, հայտնում է The New York Times-ը:
«Ես օգտվեցի մեր վարքի համար նրանից անձամբ ներողություն խնդրելու հնարավորությունից և շնորհակալություն հայտնեցի նրա վարչակազմի հետ կառուցողական համագործակցության համար»,- հայտարարել է Մյուլերը մամլո ասուլիսում:
Մյուլերը պարզաբանել է, որ Հանովերում երկու րոպեանոց խոսակցություն է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Նույն օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Օբամայի համար ընթրիք է կազմակերպել գերմանական արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ: