ԵՄ կազմում մնալը բրիտանացիներին երաշխավորում է բարգավաճում և տնտեսական զարգացում, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Reuters-ը:
Կանցլերը նաև ընդգծել է, որ ԵՄ-ԱՄՆ Ազատ առևտրի գոտու համաձայնությունը ԵՄ երկրներին կբերի լրացուցիչ տնտեսական օգուտ:
«Բոլորը խոսում են ԵՄ անդամությունից Բրիտանիայի օգուտի մասին տարբեր տեսանկյուններից: Ես այդ մասին խոսում եմ իմ տեսակետից: Մենք ուզում ենք ԵՄ կազմում Մեծ Բրիտանիային տեսնել տնտեսապես ուժեղ և բարգավաճող»,- ասել է Մերկելը Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսի հետ մամլո ասուլիսի ժամանակ: