ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման ճանապարհները Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ հաստատված հրադադարի պահպանման և ամրապնդման միջոցով, հայտնում է RIA Novosti-ին՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
«Շարունակվել է քննարկվել Սիրիայում հակամարտության կարգավորման ճանապարհները Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, պաշարված շրջանների բնակչության հումանիտար օգնության ապահովման և կայուն քաղաքական գործընթացի հաստատման միջոցով: Լավրովը կրկին ընդգծել է Սիրիայի քրդերի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը երկրի իշխանությունների և նրանց հակառակորդների միջև բանակցություններում, ինչպես նաև չափավոր ընդդիմության խմբավորումների տարանջատումը ԴԱԻՇ և «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներից, որոնց վրա հրադադարը չի տարածվում»,- ասված է փաստաթղթում:
Դիտարկվել են նաև այլ միջազգային արդիական խնդիրներ՝ ներառյալ իրադրությունները Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, և երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր: