Թուրքիայում աշխատանքից հեռացվել են ընդդիմադիր Zaman թերթի և Cihan գործակալության ավելի քան 400 լրագրող, հայտնում է RIA Novosti-ին:
Պարբերականի նախկին աշխատակցի խոսքով` Zaman-ի խմբագրությունը Անկարայում փակվել է, բոլոր աշխատակիցներն էլ գործից ազատվել են: Zaman-ից և Cihan-ից ընդամենը ազատվել է 400 մարդ` ներառյալ արտասահմանյան թղթակիցները:
Zaman-ի և Cihan-ի պաշտոնական ներկայացուցիչներից օպերատիվ մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել: