Ռեթվիթները հանգեցնում են «մտավոր գերբեռնվածության» և խանգարում Twitter-ի օգտվողների մտածողության զարգացմանը, հայտնում է Medicalxpress-ը` հղումով Կորնելյան և Պեկինյան համալսարաններին:
«Մարդկանց մեծ մասը այլևս չեն տեղադրում յուրօրինակ գաղափարներ: Սակայն նրանք հազիվ թե հասկանում են, որ այդպիսի գործողությունները ունեն հակադարձ բացասական կողմ: Դա կարող է խանգարել այն գործերին, որոնք մենք կատարում ենք իրական կյանքում»,- ասել է Կորնելյան համալսարանի պրոֆեսոր Ցի Վանը:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հաղորդագրությունների դիտումը և վերահրապարակումը հանգեցնում են «ճանաչողական ծանրաբեռնվածության»: