Եթովպիան Մոսկվայի հետ պայմանավորվել է 160 միլիոն դոլար պարտքի դուրսգրման մասին, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտարարել է Եթովպիայի ԱԳ նախարար Թեդրոս Ադհանը:
Նրա խոսքով` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում եթովպիական պարտքի դուրսգրման մասին ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն:
«Մենք պայմանավորվել ենք, որ այդ միջոցները կօգտագործվեն «պարտքերը զարգացման համար» ծրագրի շրջանակներում` Եթովպիայում ռուսական ընկերությունների մասնակցությամբ նախագծերի ֆինանսավորման համար»,- ասել է նա: