ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը մայիսի 2-4-ը կայցելի Գերմանիա, որտեղ մասնավորապես հանդիպում կանցկացնի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայի երկրների պաշտպանության նախարարների հետ, հայտնում է RIA Novosti-ին՝ հղում կատարելով Պենտագոնին:
Ինչպես նշվում է, «այդ հանդիպումը, ինչպես նախորդները Փարիզում և Բրյուսելում, թույլ կտա գնահատել արշավների ընթացքը, ծանոթանալ նոր քայլերի մանրամասներին, որոնք ԱՄՆ-ը նախաձեռնում է ԴԱԻՇ-ին ոչնչացնելու համար, և որոշելու լրացուցիչ հնարավորությունները, որոնք կարող է ապագայում պետք լինեն կոալիցիային»: