1993թ.-ին ծնված Մերուժան Ստեփանյանը Գյումրիից էր, երեք տարի էր, ինչ ծառայում էր Թալիշում որպես պայմանագրային զինծառայող:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով զոհվել է ապրիլի 3-ին:
«Իր փոքրաքանակ դասակի շնորհիվ ի վիճակի է եղել որոշ ժամանակ կասեցնել հսկայածավալ հարձակումը՝ իր և իր որոշ ընկերների կյանքի գնով»,- պատմում է հայրը:
«Ես լավ եմ, քեզ լավ նայի, մամ ջան, բայց էլ չզանգեք»,- վերջին անգամ մոր հետ հեռախոսազրույցում հորդորել է Մերուժանը:
«Վերջին անգամ զանգեց, ասաց կռիվ է սկսվել, ես լավ եմ վիրավոր չեմ, բայց էլ չզանգես, 10 օրից նոր կզանգես»,- պատմում է Մերուժանի նշանածը,- անջատեց, հետո հաղորդագրություն գրեց. «Սիրում եմ քեզ անչափ»: Դրանից հետո դարձավ անհասանելի»…
Մանրամասները՝ տեսանյութում: