Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի 2 լրագրողների դատավճիռը, ովքեր 2 տարի բանտարկություն են ստացել իրենց հոդվածներում ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթից Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները տեղադրելու համար, հիմնված է ոչ թե ճշմարտության, այլ շարիաթի վրա, RIA Novosti-ին հայտնել է դատապարտված լրագրողուհիներից Ջեյդա Կարանը:
«Թուրքիայում գործում է իսլամիստական կառավարություն, որը իր երկրում վարում է համապատասխան քաղաքականություն: Մեր գործը հարկավոր է դիտարկել հենց այդ ենթատեքստում` որպես Թուրքիայում աշխարհիկ կարգերի քայքայում: Որոշ երկրների իրավագիտության մեջ կա «կրոնի վիրավորանք» հասկացողությունը: Թուրքիայում այդպիսի օրենք չկա, մենք չենք ղեկավարվում շարիաթով: Սակայն չնայած դրան` մեր դատավճիռը հենց այդպիսի պատիժ է: Դատավարության ժամանակ հնչել են շարիաթի կոչեր»,- հայտարարել է Կարանը: