Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կշարունակվի հարբեցողության դեմ պայքարը, սակայն ոչ 80-ականների մեթոդներով, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին նա ասել է Ռուսաստանի դաշնային ժողովում` Օրենսդիրների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք, իհարկե, պետք է շարունակենք պայքարը բնակչության ալկոհոլիզմի դեմ և շարունակենք ուշադիր, ոչ այնպես, ինչպես եղել է 80-ականների կեսերին, որպեսզի պետության գործողությունները չհանգեցնեն այն բանին, որ հայտնվի ընդհատակյա անորակ ալկոհոլ»,- ասել է նա: