Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլլերը չի կարծում, թե Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ խաղում կրած պարտությունն անդառնալի երևույթ է:
«Կշտկենք իրավիճակը: Էմոցիաները պետք է թողնել անցյալում:
Ամեն ինչ կանենք ինչպես հարկն է և եզրափակչի ուղեգիր կնվաճենք: Վստահ եմ, որ Մյունխենում լավ կլինի»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Մյուլլերի խոսքերը: