Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ադրբեջանն այն երկիրը չէ, որ հակադրվի միջազգային հանրությանը

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը չի կիսում այն կարծիքը, որ, հենվելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության վրա, փորձ է արվում ԼՂ հարցը լուծել փուլային տարբերակով:

«Առավելապաշտական ցանկությունների ձախողման և սպասելիքների չիրականացման արդյունքում էր, որ Ադրբեջանը դիմեց նման ռազմական սադրանքի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ ինքը զարմանում է, թեև հասկանում է, թե ինչու է Ադրբեջանը սկսել խոսել ինչ-որ նորացված փաստաթղթի մասին:

Մեր զրուցակիցը տարօրինակ է համարում, որ «լավրովյան փաստաթղթի» մասին խոսում է Ադրբեջանը, ոչ թե Լավրովը:

Անդրադառնալով բանակցությունների շարունակման համար ՀՀԿ կողմից առաջ քաշված 3 հայտնի պայմաններին՝ Սամվել Ֆարմանյանն ասաց. «Ցույց տալ, որ ոչինչ տեղի չի ունեցել, չի կարելի: Եվ խոսքը ոչ թե նախապայմանների մասին է, այլ դրանք շատ տրամաբանական առաջարկություններ են՝ ուղղված օգնելու բանակցային գործընթացի վերսկսմանը, որովհետև պաշտոնական Երևանը մշտապես հայտարարել է, որ այլընտրանք չի տեսնում խաղաղ բանակցված կարգավորման: Եվ սա երկնքից վերցված տեսություն չէ, այլ ռեալ գոյություն ունեցող իրողություն»:

Գնահատելով ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը՝ 5 շրջանների վերադարձման մասին, Սամվել Ֆարմանյանն ասաց. «Նրանք, ովքեր միջազգային խորհրդարանական հարթակներում աշխատում են և պատասխանատու պարտականություններ ունեն, պետք է առավելագույնս զգույշ լինեն իրենց հայտարարություններում, որովհետև ժամանակակից աշխարհն այնպիսին է, որ ցանկացած խոսք, երբ արդեն դուրս է գալիս բերանից, դառնում է հանրային սեփականություն, որը կարող է ի չարս օգտագործվել: Հակառակ դեպքում մեծ աշխատանք պետք է տանել ասվածի հետևանքները վերացնելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում