Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ չի զարմանա, եթե Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչների մասնակիցները լինեն իսպանական թիմերը:
Պրիմերայի բոլոր չորս ակումբները, որոնք նշված մրցաշարերի կիսաեզրափակիչներում են, եզրափակիչ անցնելու հիանալի շանսեր ունեն:
«Չեմ զարմանա, եթե Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի եզրափակիչների մասնակիցները իսպանական թիմերը լինեն: Ինձ դուր է գալիս իսպանական ֆուտբոլը»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը: