Ապրիլի 13-ին գառնի գյուղի բնակիչները փակել էին Երևան-Գառնի ճանապարհը` պահանջելով դադարեցնել Ազատ կիրճում իրականացվող Քաղցրաշենի ոռոգման համակարգի շինարարական աշխատանքը:
Ըստ Գառնիի բնակիչների, այդ աշխատանքները սպառնում են ձորի էկոհամակարգին: Հյուրընկալ գառնեցիներն ուզում են տեղացի և օտարերկրացի հյուրերին միշտ ցույց տալու բան ունենալ, սակայն բնությունը քարուքանդ անելուց հետո անապատով հպարտանալ չեն կարող:
Համաշխարհային բանկի տրամադրած 30 մլն դոլար վարկով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծով նախատեսվում է Գառնիի ջրերը տեղափոխել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք, որից պետք է սնվեն մարզի 12 համայնքներ:
Գառնիի բնակիչների պնդմամբ իրականում՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը չէր կառուցվի, եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանը Նարեկ գյուղում չունենար մշակովի հողեր՝ 600 հա: Գյուղացիները պնդում են, որ ծրագիրը բխում է ոչ թե հանրության, այլ օլիգարխների շահերից:
Գառնեցիների պահանջով ապրիլի 13-ին տեխնիկան դուրս բերվեց Ազատի կիրճից, բայց խնդիրը վերջնական լուծում չստացավ. շինարարական աշխատանքները դադարեցվեցին մինչև հաջորդ հանրային քննարկումը:
Հանրային քննարկման նպատակով առանց այդ նույն հանրությանը նախապես տեղեկացնելու պպրիլի 26-ին Գառնի գյուղ է այցելել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
Գառնեցիները պատմում են հանդիպման մանրամասները:
Մանրամասները՝ տեսանյութում: