Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess գերմրցաշարի 9-րդ տուրում շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակ խաղաքարերով հաղթանակի է հասել ուկրաինացի Պավել Էլյանով դեմ պարտիայում: Հաղթանակը թույլ է տվել Կարլսենին շրջանցել և միանձնյա գլխավորել Ստավանգերի մրցաշարարային աղյուսակը:
Նորվեգացի շախմատիստը նաև անհասանելի է դարձել մյուս մրցակիցների համար՝ նվաճելով մրցաշարի հաղթողի կոչումը: Չնայած մրցաշարի 3 պարտիաներ դեռևս չեն ավարտվել, սակայն ամեն ինչ արդեն պարզ է. ապրիլի 30-ին կայանալիք մրցանակաբաշխության գլխավոր հերոսը կլինի աշխարհի ուժեղագույն շախմատիստը:
Արոնյանը ներկայումս 2-րդն է, սակայն նրան կարող են հավասարվել Վեսելին Տոպալովը, Վլադիմիր Կրամնիկը, ինչպես նաև Մաքսիմ Վաշյեր-Լագրավը: