Կանադայի Քվեբեկ նահանգում գողացել են ավելի քան 180 մեղվափեթակ 5 միլիոն մեղուներով, որի արժեքը գնահատվում է մոտ 200 հազար դոլար, հայտնում է korrespondent.net-ը:
«Սա Քվեբեկի համար շատ հազվագյուտ դեպք է»,- ասել է ընկերության ղեկավար Ժան-Մարկ Լաբոնտեն:
Տեղի ոստիկանությունը զբաղվում է գողության հետաքննությամբ, սակայն դեռ ոչ մի արդյունքի չի հասել: