Գերմանիայի Կեմպտեն քաղաքում երկու ութամյա տղա խաղալիքների խանութը թալանել են` գողանալով 220 եվրոյի խաղալիք: Նրանք դա արել են 2 օր` մինչև բռնվելը, հայտնում է The Local-ը:
Երեխաները իրենց դուր եկած խաղալիքները տարել են զուգարան, դրան հանել տուփերից և դրել պայուսակների մեջ: Մեկ օրվա ընթացքում նրանք կարողացել են խանութից տանել 180 եվրոյի խաղալիք: Երկրորդ օրը պահակը նկատել է, որ տղաները ապրանքով մտնում են զուգարան և այնտեղից դուրս են գալիս դատարկ ձեռքերով: Այդ ժամանակ դպրոցականներին խնդրել են ցույց տալ իրենց պայուսակների պարունակությունը:
Բռնված երեխաները սկզբում ձևացրել են, որ գերմաներեն չեն հասկանում: Միայն երբ նրանց ետևից եկել են ծնողները, պարզվել է, որ երեխաները ծնված օրից ապրում են Գերմանիայում:
Իրավապահները հետախուզել են նրանց տունը և խաղալիքները գտել վերնահարկի հեռավոր անկյունում: Թե ինչ պատիժ է դպրոցականներին սպառնում, չի հաղորդվում: