Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տարածքների վերադարձի ցանկացած խոհ, խոսք կամ թուղթ, նշանակում է պատերազմի սաստկացում. Րաֆֆի Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը երեք պայման առաջարկեց, որով հնարավոր կլինի բանակցային սեղան վերադառնալ: Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանությունները կարողանո՞ւմ են ադեկվատ գնահատական տալ ստեղծված իրավիՃակին:

– Դուք ծանոթ եք իմ տեսակետին, նաև «Ժառանգության» տեսակետին. իմ պատասխանը բացասական է. ո՛չ, ադեկվատ չեն:

– Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ պետք է անել այս դեպքում: Դուք տեսնում եք որ կոնսենսուսի են եկել առաջին նախագահը և Սերժ Սարգսյանը, համախմբման կոչեր են անում, Լևոն-Տեր Պետրոսյանը Բակո Սահակյանի հետ է հանդիպում, փորձում են բոլորը համախմբվել: Այս փուլում, ըստ Ձեզ, հնարավո՞ր է դա: Հնարավո՞ր է, որ Դուք էլ միանաք:

– Գիտեք, համախմբումն արդեն տեղի է ունեցել, տեղի է ունեցել Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շուրջ, եթե պիտի երեք նախապայման կամ պահանջ դնես բանակցությունները վերսկսելու համար, պիտի ավելացնես Արցախի՝ որպես բանակցային կողմի վերականգնումը, պիտի խոսես այն պահանջի մասին, որ Ադրբեջանը պիտի վերադառնա մինչապրիլյան դիրքին, այսինքն՝ մինչ զինադադարն արձանագրված շփման գծին կամ առաջնագծին:

Ես կարծում եմ՝ խիստ ուշացած, բայց արդեն այժմեական է ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը: Մեկը պետք է պատասխանատվություն կրի ապրիլմեկյան մեր թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստների համար: Եվ քավության նոխազներ պետք չեն, ուշացումով ազատել են ինչ-որ գեներալների, մեկը՝ ճիշտ, մեկը՝ սխալ, բայց պատասխանատվությունը բնակվում է ավելի բարձր:

Մենք ասում ենք՝ այո՛, համախմբում մեր պետականության, մեր օրենքի, մեր իրավունքի շուրջ, բայց այսպես եթե շարունակվի, ես կարծում եմ, որ մենք գնում ենք դեպի հորձանուտ: Կարծում եմ, որ ստատուս քվոն, այն գոյավիճակը, որ Ադրբեջանը փորձեց խախտել նախահարձակ ռազմական գործողություններով, մենք պետք է հիմա փոխենք հակագրոհով, և այդ հակագրոհը պետք է լինի թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ մեր հայկական:

Մեր հայկական վիճակը արհեստական միասնությամբ, ռոմանտիկ հայրենասիրությամբ չէ, որ պետք է կարգավորվի, այլ ազգային վստահություն բերող վիճակ ստեղծվի, անցումային իշխանություն, կառավարություն, որ պիտի կարողանա իրական համախմբումն ապահովել: Թե ով ում հետ է կոնսենսուսի գալիս՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ ո՛չ Մադրիդյան, ո՛չ Կազանյան, ո՛չ Լավրովյան ոչ մի ծրագիր կամ սկզբունք չի կարող խոսել հայոց պետական շահից:

Հիմա որտեղից որ վերադարձել եմ, տեսել եմ այդ նվիրվածությունը, որով մեր զինվորը, հրամանատարական կազմի զգալի կորիզը առանց կոռուպցիայի, անձնվիրությամբ պահում են սահմանը:

– Ոչ մի թիզ հող զիջելու մասին ի՞նչ կասեք:

– «Ոչ մի թիզ հողը» դարձել է հռետորաբանության կռվան, մենք ունենք մեր հայրենիքը, այդ հայրենիքը բանակցման, վաճառքի ենթակա չէ, եթե Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես վերջնական խաղաղության մասին որոշեն դելիմիտացիայի, սահմանազատման ենթարկել սահմանը, կարծում եմ, դա իրենց գործն է, բայց կարծում եմ, արդեն պահը եկել է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի դառնա ժողովրդավարական և նաև զուգահեռ ճանաչի Արցախի Հանրապետությունը:

– Իսկ 5 շրջանների վերադարձի հետ կապված, պարոն Հովհաննիսյան, օրինակ, Հերմինե Նաղդալյանն ասում է, որ բուֆերային գոտիներ են այդ 5 շրջանները, այդ շրջանները մեզ պետք չեն, պարզապես…

– Ցանկացած նման թուղթ կամ արտահայտություն կամ խոսք կամ անգամ խոհ, նշանակում է պատերազմի ոչ թե վերացում, այլ սաստկացում: Արդեն զիջել ենք տարածական, թող չասեն, որ դրանք դիրքեր չէին, 100 հայ մարդ իր կյանքը տվեց, սուգ և վիշտ մտավ ազգի սիրտը և 100 հայ օջախ: Ես կարծում եմ, որ ցանկացած փոփոխություն առաջնագծում, առանց վերջնական լուծման, առանց Արցախի ինքնիշխանության և ամբողջականության ճանաչման, նշանակում է ուղղակի պատերազմի բերում դեպի Հայաստանի Հանրապետության սահմանները, դեպի Սյունիք, դեպի Տավուշ, և թող ոչ մեկը չասի, որ ճանաչումը ինքը պատերազմական գործողություններ կբերի, ոնց որ Սերժ Սարգսյանը ժամանակին մեղադրեց ինձ և «Ժառանգությանը»: Պատերազմը եղել է այս իշխանության մեղքով, և մենք պետք է համախմբվենք պետականության, արդար Հայաստանի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում