Հասատանում կոռուպցիոն ռիսկերը մեծ են դրա մասին են վկայում ոչ միայն մի շարք հայաստանյան ընկերությունների, ինչպիսին, օրինակ, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հ/կ-ն է, այլ նաև մի քանի միջազգային կառույցների զեկույցները:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ 2003-2011 թթ ընթացքում 0-10 գնահատման սանդղակով Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը տատանվել է 3-ի շրջակայքում, ինչը բավականին բացասական ցուցանիշ է: 2012-ից սկսված՝ կոռուպցիայի համաթիվը գնահատվում է 0-100 գնահատման համակարգով, և Հայաստանի համաթիվը 2012-ից սկսած՝ տատանվում է 35-ի շրջակայքում, ինչը գալիս է փաստելու, որ կոռուպցիան Հայաստանում համակարգային խնդիր է:
Վ. Հոկտանյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում անարդյունավետ է, քանի որ դրա համար չկա քաղաքական կամք:
Հակակոռուպցիոն խորհրդի անդամ, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդի աշխատանքներից գոհ չէ: Նրա խոսքով՝ 4 ամիս խորհրդի անդամ լինելուց հետո իր ոչ մի առաջարկ չի ընդունվել, և եթե այդպես շարունակվի, համագործակցության իմաստ չի տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում: