«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ավարտում է բանակցությունները պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
«Կարմիր սատանաներ»-ը 3-ամյա պայմանագիր են առաջարկում Մոուրինյոյին` տարեկան 60 մլն ֆունտ աշխատավարձով, ինչը պորտուգալացուն կդարձնի ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչ:
Նշվում է, որ «Յունայթեդ»-ն ուսումնասիրել է նաև «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանի թեկնածությունները, սակայն նախապատվություն է տվել Մոուրինյոյին: