«Եթե ապրիլյան քառօրյա պատերազմը շարունակվեր ևս մի քանի օր, ապա հայկական ուժերը նոր տարածքներ կգրավեին,- համոզված է ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսգուլյանը: – ԼՂՀ-ն անկախ պետություն է դե յուրե և դե ֆակտո, Հայաստանը պետք է ընդունի այդ փաստը, անկախ նրանից, որ հիմա մեր կողմից դրա ճանաչումը ճիշտ չէ:
Վաղը ստիպված ենք լինելու երրորդ հայկական պետականության խնդիրը դնել, դա Արևմտյան Հայաստանն է լիելու, ես դրանում կասկած չունեմ: Ինչ վերաբերում է տարածքներ զիջելուն, մենք որևէ թիզ հող չենք տվել, եղել է դիրքային փոփոխություն»:
«Քառօրյա պատերազմում պարտվեց միայն Հայաստանի կառավարման համակարգն ու կառավարող վերնախավը»,- ընդգծում է «Նոր Հայաստան» հանրային խորհրդի քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Վ. Ավետիսյանը վստահ է, որ եթե կառավարող վերնախավում փոփոխություն չլինի, տեղում կդոփենք, իսկ փոփոխություն հնարավոր է միայն ազգային համախմբման շնորհիվ:
Մանրամասները՝ տեսանյութում: