Լա Լիգայի 36-րդ տուրի շրջանակում կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղում «Ռայո Վալյեկանո»-ին չի օգնի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հատուկ վերաբերմունքի է արժանացել «Ռայո»-ի գլխավոր մարզչի կողմից:
«Գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը հայտնել է, որ Օզբիլիսը հատուկ թույլտվություն ունի ակումբի ղեկավարության կողմից և չի մասնակցի հանդիպմանը»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ:
Իսպանական ակումբում վարձավճարով հանդես եկող Օզբիլիսը, ում տրանսֆերի իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիքթաշ»-ին, չի խաղում «Ռայո»-ի վերջին հանդիպումներում: Հայ ֆուտբոլիստը չէր հայտավորվել նաև Մադրիդի «Ռեալ»-ի դեմ 35-րդ տուրում կայացած խաղին: