Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է իր ապագայի մասին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը, ում տրանսֆերի արժեքը 100 մլն եվրո է գնահատվում, եվրոպական ֆուտբոլի բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում է:
«Ցանկանում եմ լեգենդ դառնալ, ինչպես Պելեն և Մարադոնան: Հնարավոր է, անգամ գերազանցեմ նրանց: Չեմ ասում, թե լավագույն խաղացողն եմ այս պահին, բայց ցանկանում եմ այդպիսին դառնալ:
Ես խնդիր ունեմ. ատում եմ պարտությունը: Ցանկանում եմ անել այն, ինչ մինչ այժմ դեռ ոչ ոք չի արել: Ջանասիրաբար մազրվում եմ` կատարելության հասնելու համար»,- Football Italia-ն մեջբերում է Պոգբայի խոսքերը: