Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 26-ից Վրաստանում կստեղծվի Ժողովրդագրական զարգացման ազգային գործակալություն, որը կզբաղվի չամուսնացած բոլոր տղամարդկանց ու կանանց գրանցմամբ:
Տվյալ ծրագրով զբաղվում է «Վրաստանի ժողովրդագրական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը, որպեսզի լուծեն երկրում ժողովրդագրական բարդ իրավիճակը:
Հիմնադրամի հայտարարությունում նշվել է, որ ողջ երկրի մասշտաբով իրականացվելու է չամուսնացած մարդկանց գրանցում, ստեղծվելու է տվյալների միասնական բազա, և իրենք մարդկանց կօգնեն ստեղծել ընտանիք:
2015 թվականին Վրաստանում ամուսնությունների թիվը կրճատվել է 7.1 տոկոսով՝ կազմելով 29.277: