Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք ինժեներների մշակած Bayraktar անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) երեկվա փորձարկումների ժամանակ նետել է «խելացի զինամթերք» և ճշգրտորեն խոցել է թիրախը:
Փորձարկումներն իրականացվել են Քոնիայի նահանգում: Դրանց ժամանակ տակտիկական դասի ԱԹՍ-ն նետել է MAM-L տիպի «խելացի ռազմամթերք», որը և խոցել է 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը:
«Խելացի ռազմամթերքը» կշռել է 22.5 կիլոգրամ, այն արտադրել է թուրքական Roketsan ընկերությունը: Փորձարկմանը ներկա է եղել նաև պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: