Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Beeline-ի աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիան» Հայաստանում առաջին անգամ կհիմնի PR ազգային մրցանակ

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կհիմնադրի ազգային մրցանակ PR ոլորտում:

Մրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական PR մրցանակաբաշխությունը կօգնի նոր չափանիշ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանել առողջ մրցակցություն մասնագիտական դաշտում, լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:

«Հանդիսանալով երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու գործում անհրաժեշտ է կայացնել ճիշգրիտ որոշումներ, ընտրել ճիշտ մոդելներ՝ հաղորդակցություն կառուցելու ժամանակ։ Կարևորելով այն, որ հանրային կապերի դերը շարունակաբար աճում է և արհեստավարժ մասնագետները գնալով ավելի գնահատված և պահանջված են դառնում շուկայում, շատ ուրախ եմ, որ հենց Beeline է ստանձնել այս ոլորտի աջակցությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ցանկացած ընկերության գրագետ գործունեության համար ճիշտ PR-ռազմավարության մշակումն ու իրականացումը կենտրոնական նշանակություն ունեն: Ունենալով լավագույն փորձերից մեկը PR-ի ոլորտում, Beeline-ը կարևորում է այդ փորձի փոխանակումն այլ կազմակերպությունների մասնագետների հետ: «Հայկական PR մրցանակաբաշխություն»-ը մեզ կտա այդ հնարավորությունը, միևնույն ժամանակ կնպաստի PR-ի գնահատման նոր չափանիշների ձևավորմանը և կխթանի հայկական PR-մշակույթի զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթև Այրումյանը:

«Արդեն տասը տարի մեր կազմակերպությունն իրականացնում է բազմաբնույթ PR նախագծեր և ուսուցողական ծրագրեր, որոնք նպաստում են PR մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Մեզ այսօր անհրաժեշտ են գիտակ հանրային կապերի մասնագետներ, խորհրդատուներ, ովքեր կնպաստեն իրենց ընկերությունների, կազմակերպությունների դրական կերպարի ձևավորմանը, հրապարակայնացմանը, գրագետ և թափանցիկ աշխատաոճի որդեգրմանը: Այս ամենը հաշվի առնելով՝ ասոցիացիան նախաձեռնեց Հայկական PR մրցանակաբաշխությունը, որի արդյունքները կբխեն իրականացվող հետազոտությունից: Մրցանակաբաշխությունը հնարավորություն կտա գնահատել հանրային կապերի ոլորտում արձանագրած հաջողություններն ու բացթողումները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները»,- նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հանրային կապերի ոլորտում առաջին անգամ իրականացվող հետազոտությունը հնարավորություն կտա վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը: Հետազոտությունների արդյունքները կամփոփվեն Հայկական PR մրցանակաբաշխությանը:

Մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաև «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում