ԱՄՆ կոնգրեսում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ամենամյա միջոցառումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունի
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ կոնգրեսի քսան անդամներ, ներառյալ սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարները:
ԱՄՆ կոնգրեսականները նաև անդրադարձել են Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիային և դատապարտել են Լեռնային Ղարաբաղի ու նրա քաղաքացիական բնակչության դեմ ռազմական ուժի գործադրումը` կոչ անելով անմիջապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած բնույթի ռազմական օգնությունը ԱՄՆ կողմից:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը մասնակցել են նաև հունական, ասորական և քրդական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները: