ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է «Լեսթեր»-ի ելույթն Անգլիայի Պրեմիեր լիգայում։
35-րդ տուրից հետո թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու մոտակա հետապնդող «Տոտենհեմ»-ին գերազանցում է 7 միավորով։
«Փողն ամենակարևորը չէ ֆուտբոլում։ Այն, ինչ հիմա անում է «Լեսթեր»-ը, ապացուցում է այդ տեսակետը։ Ֆուտբոլն անկանխատեսելի է։
Փողն, իհարկե, կարևոր գործոն է թիմի կառուցման համար, բայց միայն դա բավարար չէ»,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերում է Sports Illustrated-ը։