«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը չի հերքել, որ կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է իր ծառայություններով։ Ֆուտբոլիստը միաժամանակ նշել է, որ չի ցանկանում խոսել այդ թեմայով։
«Հաճելի է լսել, որ «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է իմ ծառայություններով։ Սակայն չեմ ցանկանում խոսել այդ մասին։ Ինձ կարող են սխալ հասկանալ»,- հայտարարել է Մահրեզը։
Հիշեցնենք, որ Մահրեզը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2015/16թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։