Tuesday, 23 04 2024
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Տարոն Մարգարյան. «Մեր այս փոքրիկներն իրենց հասակակիցների միջավայրում լիարժեք ինտեգրման հնարավորություն պետք է ունենան»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի թիվ 92 մանկապարտեզում ներառական կրթություն ապահովելու համար ձևավորված հատվածի հանդիսավոր բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության նախարարները, «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնադիր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Մանկապարտեզում ներառական ծրագիրն իրականացնող կողմերն են՝ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Արաբկիր» բժշկական համալիրը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական և «Յուքոմ» (նախկինում`«Օրանժ») հիմնադրամները:

Շնորհավորելով ներկաներին նախադպրոցական տարիքի երեխաների համար առաջին անգամ մանկապարտեզում ներառական կրթություն ապահովելու համար ձևավորված հատվածի բացման առիթով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

«Իսկապես գնահատանքի է արժանի բոլոր այն պետական ու միջազգային կառույցների հետևողական աշխատանքն ու հաջողված համագործակցությունը, ինչի շնորհիվ մենք այսօր հնարավորություն ունեցանք մայրաքաղաքում բացել նմանատիպ կենտրոն՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Մեր փոքրիկներն իրենց հասակակիցների միջավայրում լիարժեք ինտեգրման հնարավորություն պետք է ունենան,և մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի Երևանում կարողնանք ստեղծել ներառական կրթության մի քանի նմանատիպ կենտրոններ: Համոզված եմ՝ այս ծրագիրը լինելու է շարունակական, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել դրա կյանքի կոչմանը», – ընդգծել է քաղաքապետը:

Երևանի թիվ 92 մանկապարտեզում ներառական կրթություն ապահովելու համար ձևավորված հատվածի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և կենտրոնի սաներին:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հյուրերի հետ միասին շրջել են խմբասենյակներով, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին:

Հարկ է նշել, որ մանկապարտեզում գործում է նաև վերականգնողական կենտրոն: Փոքրիկների հետ կաշխատեն վերապատրաստված մասնագետներ՝ հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում