Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Քառօրյա պատերազմից հետո Հայաստանի քաղաքականությունը փոխվել է. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայատարել էր, որ Հայաստանը բանակցային գործընթացին կվերադառնա, եթե ապահովվի երեք պայմանների կատարում՝ վստահության մեխանիզմի ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքները, որ Ադրբեջանը դարձյալ չի գնա ագրեսիայի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ղարաբաղյան հիմնախնդրի մասով Հայաստանի առաջ քաշած երեք պայմաններին՝ հաստատելով, որ Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն է տեղի ունեցել: «Մենք ասում ենք հետևյալը՝ հարգեք ձեր ստորագրությունը, որը դրվել է 1994 թվականի պայմանագրի տակ: Այդ հրադադարը պետք է լինի կայուն, և կոչ ենք արել Մինսկի խմբի երկրներին ու նաև Ադրբեջանին, որ մեզ երաշխիքներ են պետք, որ դա ժամանակավոր չէ: Նաև հետաքննության հետ կապված է մեր առաջարկը, վերջիվերջո պետք է վերջնական ու օբյեկտիվ պատասխան տրվի միջազգային կառույցների կողմից՝ ովքեր են սադրիչները, ովքեր են ահաբեկիչները:

Մեր բարձրացրած երեք կետերից ոչ մեկն անհավանական չեն, ինչպես բռնապետ Ալիևն էր 10 անհավանական առաջարկություններ անում, որպեսզի ձախողվեին բանակցությունները»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ եթե այդ պայմանները բավարարվեն, Հայաստանը երբեք դեմ չի գնա բանակցային գործընթացին:

Դիտարկմանը, որ փաստորեն առաջին անգամ Հայաստանն այս գործընթացում նախապայմաններ է թելադրում, նա պատասխանեց. «Սա նախապայման չէ: Մենք հորդորում ենք, ասում ենք՝ տեր կանգնեք ձեր ստորագրությանն ու պահպանեք ձեր խոստումները: Եթե մենք պետք է նստենք բանակցության սեղանին, և այնտեղ պետք է մեր զինվորը զոհվի կամ ավտոմատի ձեռքը կռիվ անի, մենք նման բանակցություններ չենք կարող վարել: Ասում ենք՝ երաշխիքներ տվեք, որ այս հրադադարը կայուն կլինի: Հաջորդն ասում ենք՝ հավասարության նշան են դնում, թե՝ վերջ դրեք պատերազմին: Մենք առաջարկում ենք, ինչը որ առաջարկել էր ԱՄՆ-ը և արդեն համաձայնել են Ֆրանսիան և Ռուսաստանը, որ հետաքննող սարքավորումներ տեղադրվեն, մոնիթորինգ արվի, թե ում կողմից է ագրեսիան սկսվում»,- ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանի քաղաքականությունը փոխվել է այս հարցում, Բաղդասարյանը պատասխանեց. «Այո, նման քառօրյա պատերազմից հետո, նման լայնածավալ մասշտաբի, որի վտանգը դեռ չի անցել, այդ իսկ պատճառով հավատը հիմնովին կորել է, իհարկե մենք նրանց նկատմամբ միշտ էլ թերահավատ ենք եղել, բայց քառօրյա պատերազմից հետո մեր հավատն ամբողջովին կորել է, և բնականաբար, պետք է այս երեք պայմանները կատարվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում