«Ռոմա»-ի նախագահ Ջեյմս Պալոտան համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել ակումբի լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի հետ։ Նոր պայմանագիրը կստորագրվի Ա Սերիայի 36-րդ տուրում կայանալիք «Ջենոա» – «Ռոմա» խաղից անմիջապես հետո (մայիսի 2-ին), գրում է La Gazzetta dello Sport-ը։ Տոտտիի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ամռանը։
39-ամյա ավագը թիմի հիմնական կազմում տեղ չունի։ Գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին նրան երբեմն դուրս է բերում փոխարինման։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Տոտտին 10 խաղ է անցկացրել, խփել 4 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։