Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ապաքինվում է վնասվածքից։ Հարձակվողն այսօր վերսկսել է մարզումները։ Նա օրական 3 մարզում է անցկացնում։
Ամենայն հավանականությամբ, պորտուգալացին կմասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը, որը կայանալու է մայիսի 4-ին։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազդրի հետին մկանների վնասվածք էր ստացել։