Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի բացառել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ միջուկային զենքի օգտագործումը՝ գրում է The Times-ը։
«Ես չեմ կրակի ամեն առիթով, ինչպես ոմանք… սակայն երբեք չեմ բացառի այդ հնարավորությունը»,- հայտարարել է Թրամփը։
Պարբերականն ընդգծում է, որ այդ հայտարարությունը հնչել է միլիադատիրոջ խոստումից հետո, որ «անկանխատեսելիությունը» կդառնա իր արտաքին քաղաքականության այցեքարտը։
Ինչպես նշում է պարբերականը՝ Թրամփի խոսքերը հակասում են ԱՄՆ բազմամյա քաղաքականությանը։ Համաձայն դրա սկզբունքների՝ միջուկային զինանոցը կարող է կրրառվել միայն ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների վրա հարձակման դեպքում։
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր վերջ տալ ԴԱԻՇ-ին ընտրություններում հաղթանակի դեպքում։