Բրիտանացի ինժեներ Քոլին Ֆերզը տեսանկարահանել է ինքնաշեն հովերբայքը, որը նա պատրաստել է իր ավտոտնակում։ Հոլովակում, որը մեկ օրում ավելի քան 1 մլն դիտման է արժանացել, նա թռչող մոտոցիկլետով մի քանի մետր թռչում է՝ գետնից կտրվելով մոտ 50 սմ։
Ստեմֆորդի բնակիչը հայտնի է իր արտասովոր հայտնագործություններով։ Նա ավելի վաղ ստեղծել էր արագընթաց մանկասայլակ՝ մոտոցիկլետի շարժիչով։