ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց, որ միայն սոցիալապես անապահովների երեխաներն են առաջնագծում: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նման մոնիտորինգ ոչ ոք չի արել. «Ես անձամբ եղել եմ առաջնագծում, եղել եմ դիրքերում և այդպիսի տարաբաժանում չեմ տեսել: Եթե լինեն պաշտոնական տվյալներ՝ ես դրա մասին կխոսեմ: Անապահով բոլոր ընտանիքները պետության հսկողության տակ են»:
Դիտարկմանը, որ դուք ունե՞ք փաստեր, որ պաշտոնյաների զավակները, հարուստների երեխաները առաջնագիծ են գնում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ղարաբաղի ֆրակցիայի ղեկավարի երկու տղաները առաջնագծում հանդիպել են ինձ: Իմ հորաքրոջ թոռը և հորեղբոր թոռը, բարեկամները առաջնագծում են»:
Նա նաև նշեց, որ անապահով բոլոր ընտանիքները պետության հսկողության տակ են:
Մանրամասները՝ տեսանյութում: